Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Սթրեսային անմիզապահություն. կանխարգելում. news.am

Սթրեսային անմիզապահություն. կանխարգելում. news.am

Սթրեսային անմիզապահությունը բավականին լայն տարածում ունի. աշխարհի յուրաքանչյուր 3 չափահաս բնակչուհին բախվում  այդ խնդրին: Փորձենք պարզել դրա զարգացման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցները:

 

Կեգելի վարժություններ

 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, ուրոլոգ Գեւորգ Կասյանը նշել է, որ բազմաթիվ դեպքերում Կեգելի վարժություններն, իրոք, կարող են սթրեսային անմիզապահության կանխարգելման հանգեցնել, սակայն կարեւոր է, որ դրանք ծննդաբերությունից անմիջապես հետո, այլ ոչ տարիներ անց կատարվեն: 

 

Կանանցից շատերի մոտ ծննդաբերությունից հետո ի հայտ եկող անմիզապահության պատճառը կոնքային հատակի մկանների թուլացումն է: Իսկ ահա Կեգելի վարժությունները դրանք տոնուսի մեջ պահելու եւ, արդյունքում, մի շարք խնդիրների առաջացումը կանխարգելելու հնարավորություն են ընձեռում:

 

Հավասարակշռված ֆիզիկական ակտիվություն

 

Հավասարակշռված ֆիզիկական ակտիվությունը եւս կարող է սթրեսային անմիզապահության կանխարգելման միջոց ծառայել: Մասնագետները 40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ են տալիս ծանրություն բարձրացնելուց եւ ինտենսիվ մարզումներից խուսափել:

 

Քաշին հետեւելը եւս ցանկալի է, քանի որ հավելյալ քաշը անմիզապահության առաջացմանը նպաստելու հատկություն ունի:

 

Առողջ կենսակերպ

 

Առողջ կենսակերպը գործնականում բոլոր տեսակի հիվանդությունների առաջացումը կանխարգելող լավագույն միջոցն է: Իսկ եթե նախահակում կա՝ սթրեսային անմիզապահության նկատմամբ, հարկավոր է, նախ եւ առաջ, ծխելու սովորությունից հրաժարվել, քանի որ այն, Գեւորգ Կասյանի հավաստիացմամբ, խնդրի առաջացման ռիսկի հիմնական գործոններից է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bilosnizhka.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ